Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դաշնային ծառայությունների բյուրոն հետապնդում է Մոսկվայի պետհամալսարանի դոցենտին

Դաշնային ծառայությունների բյուրոն հետապնդում է Մոսկվայի պետհամալսարանի դոցենտին
29.01.2014 | 12:51

Նախօրեին Դաշնային ծառայությունների աշխատակիցները Մոսկվայի համալսարանում կալանավորել և հարցաքննել են փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ Վյաչեսլավ Դմիտրիևին: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ծայրահեղականության մեղադրանքով: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է մշակութաբան, լրագրող Կոնստանտին Ֆրումկինը: Ֆրումկինը մտահագություն է հայտնել առ այն, որ դոցենտին հենց համալսարանի շենքում կալանավորելը և նրա նկատմամբ ծայրահեղականության հոդվածով քրեական գործ հարուցելը ստեղծում է սպառնալիք:

«Նա մեկն է Մոսկվայի համալսարանի ինքնատիպ, էրուդիտ փիլիսոփաներից, անցյալ դարի 90-ական թվականներին ֆրանսիական նոր, առաջադեմ մտածողության տարածողներից: Նա «Անոնսենս» ծայրահեղ ավանգարդիստական փիլիսոփայական շարժման հիմնադիրն է, իսկ քաղաքականության մեջ՝ ուղիղ ժողովրդավարության համախոհների խմբի մասնակիցներից»,- նշում է Ֆրումկինը: Նա հավելել է նաև, որ փիլիսոփայի արտահայտվելը շրջվել է իր դեմ քրեական գործի:
Վյաչեսլավ Դմիտրիևը գոյաբանության և գիտակցության տեսության մասնագետ է, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ: Նա «Անոնսենս» փիլիսոփայական խմբի հիմնադիրներից է, ծնվել է Մոսկվայում, ավարտել Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետն ու ասպիրանտուրան: 1995 թվականից նա Մոսկվայի պետհամալսարանում դասավանդում է փիլիսոփայություն:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ